Կարևոր իրադարձություններ

Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևը․ Էդմոն Մարուքյան

09 Դեկտեմբեր, 2020 16:07
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևը․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագծի հեղինակ, կանադացի սենատոր Լեո Հաուսակոսը Twitter- ի իր էջում հայտարարել է, որ Կանադայի Սենատը մերժել է բանաձեւը։
Նա այս օրն անվանել է հայ ժողովրդի համար տխուր օր: Սենատորը քննադատել է նաև Կանադայի իշխող կուսակցությանը և անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոյին այն բանի համար, որ նրանք երես են թեքել հայերից և կրկին հովանավորել բռնարարին:
Մենք երախտապարտ ենք սենատոր Հաուսակոսին` հայ ժողովրդի հետ միասին արդարության համար պայքարելու պատրաստակամության համար:
Այնուամենայնիվ, մեզ հետաքրքիր է, թե ուր կորան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հիանալի հարաբերությունները, և ինչու նրանք չկարողացան նպաստել հայ ժողովրդի համար կարևոր հարցերի լուծմանը»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին