Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ

08 Դեկտեմբեր, 2020 21:29
ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ

Միացյալ Նահանգները չափազանց մտահոգված է այն դերով, որ Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, գրում է ТАСС գործակալությունը։

«Շատ հարցեր կան․․․ դերերը Թուրքիայի այնտեղ։ Մենք չափազանց մտահոգված ենք և մտահոգություն ենք հայտնել Թուրքիայի դերի, օտարերկրյա գրոհայինների տեղափոխման, զենքի մատակարարման վերաբերյալ։ Այդ հարցերը մտահոգություն են առաջացնում և մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին