Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    623
    635

  • RUB

    6,79
    7,04

Կարևոր իրադարձություններ

Մարուքյանը փորձում է ռուսական շրջանակներին ցույց տալ, որ ինքն էլ կարող է նրանց հավակնորդների թվում լինել. «Իրատես»

08 Դեկտեմբեր, 2020 09:32
Մարուքյանը փորձում է ռուսական շրջանակներին ցույց տալ, որ ինքն էլ կարող է նրանց հավակնորդների թվում լինել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ միշտ երրորդ ճանապարհն է ընտրում, որպեսզի ով էլ լինի, ջրի երեսին մնա, հիմա էլ որոշել է չպաշտպանել ընդդիմության միասնական թեկնածուին եւ ինքն իրեն առաջադրել վարչապետի թեկնածու։

Գիտակցելով, որ վարչապետի ընտրության հարցում շատ էական է ՌԴ դիրքորոշումը, նախօրեին նա պեղել էր մի նամակ ուղղված Փաշինյանին, որով նրան հորդորում էր դիմել ՌԴ-ին։ Այս պահին նման նամակ ոչ մեկին այլեւս հետաքրքիր չէ, պարզապես Մարուքյանը փորձում է ռուսական շրջանակներին ցույց տալ, որ ինքն էլ կարող է նրանց հավակնորդների թվում լինել։

Երեկվա թունդ արեւմտամետն այսօր, ասում են, ռուսական շրջանակների հետ լեզու գտնելու, հանդիպելու տարբեր փորձեր է անում։ Սակայն ռուսները նրա մերկությունը վաղուց են տեսել, նրանց Նիկոլ-2 պետք չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին