Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ. դեպքի վայրում հայտնաբերվել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր

07 Դեկտեմբեր, 2020 21:00
Կրակոցներ Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ. դեպքի վայրում հայտնաբերվել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում։  Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին