Կարևոր իրադարձություններ

ՀԽ դիրքորոշումը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

07 Դեկտեմբեր, 2020 19:22
ՀԽ դիրքորոշումը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա է դարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը:

Անհնարին է չվրդովվել, որովհետև, ինչպես  բուհերի և գիտական հիմնարկների ժողովներում, այնպես էլ Հանրային խորհրդի Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում՝ ԿԳՄՍ-ի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, երկու անգամ քննարկվել է վերոհիշյալ օրենքի նախագիծը, հնչած առաջարկություններն ու դիտողություններն էլ  երկու անգամ ուղարկվել են նախարարություն, որոնք որևէ կերպ հիշատակված չեն ներկայացված առաջարկություններում:

Ըստ երևույթին  անօգուտ, քանի որ դրանցից ամենակարևորները, որոնք վերաբերում են բուհի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, գիտական հիմնարկների անկախությանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին և այլն, մնացել են նույնը: Արդյունքում, ՀՀկառավարության 03.12.2020թ.նիստում «անհետաձգելի և չզեկուցվող» ձևաչափով «հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ» Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը, որի  մեջ կատարված որոշ կարևոր բովանդակային փոփոխություններ  հանրային քննարկման չեն էլ դրվել:

Ի դեմս այդ փաստաթղթի,  ստացել ենք մեր երկրի ժողովրդավարական հիմքերը թուլացնող օրենքի նախագիծ, որը վտանգում է գիտական և բուհական ոլորտների ինքնավարությունն ու ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունն ու շահառուների մասնակցային իրավունքի իրացումը, զրկում է բուհերի ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, նաև գիտական հանրությանը իրենց աշխատանքային  կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից:Ելնելով վերոշարադրվածից՝

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  նշում են, որՀՀ կառավարության 03.12.2020թ.նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է,որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին