Կարևոր իրադարձություններ

Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից. Լավրով (տեսանյութ)

07 Դեկտեմբեր, 2020 15:31
Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից. Լավրով (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է դուրս գալիս թեժ փուլից: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից: Ցանկանում եմ նշել փաստել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի ստորագրած այն համատեղ հայտարարության կարևոր նշանակությունը, որն այսօր արդեն շատերն են ստիպված ընդունել, և որը դադարեցրեց պատերազմը և թե՛ փախստականների, թե՛ ներքին տեղահանված անձանց ապահովեց իրենց օջախներ վերադարձը թույլ տվող պայմանավորվածություն»,- նշել է Լավրովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին