Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Կապանի օդանավակայանի մոտակայքում բախվել են «BMW» և «Lada Priora» ավտոմեքենաները․ տուժածների վիճակը ծանր է

06 Դեկտեմբեր, 2020 11:25
Կապանի օդանավակայանի մոտակայքում բախվել են «BMW»  և «Lada Priora» ավտոմեքենաները․ տուժածների վիճակը ծանր է

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22։59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Արտակ Թ․, ծնված 1987 թ․) և «Lada Priora» (վարորդ՝ Սասուն Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հրայր Հ․-ին, «Lada Priora» ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Վլադիմիր Ա․-ին (ծնված 1990 թ․) հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ավտոմեքենաներից․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Դիտել ավելին