Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

05 Դեկտեմբեր, 2020 18:14
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Անթալիայի շրջանում գրանցվել է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը, գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում ՝ Անթալիայի նահանգի Գազիպաշա քաղաքի շրջանում։

Նախնական տվյալների համաձայն՝ Անթալիայում տուժածներ կամ ավերածություններ չկան: Փողոցներում իրավիճակը հանգիստ է, մարդկանց շրջանում խուճապ չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին