Կարևոր իրադարձություններ

ՌԱԿ-ը չի պահանջում վարչապետի հրաժարականը. «Ժամանակ»

05 Դեկտեմբեր, 2020 08:54
ՌԱԿ-ը չի պահանջում վարչապետի հրաժարականը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի կենտրոնական վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանն ասում է, որ իրենց կուսակցությունը չի պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ դա երկիրը կտանի քաոսի և փլուզման:

ՌԱԿ-ը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին, սակայն համարում է, որ դա պետք է տեղի ունենա հաջորդ տարվա գարնանը կամ ամռանը, երբ երկրում կրքերը որոշակիորեն հանդարտված կլինեն, և քաղաքացիները կկարողանան ոչ թե զգայական, այլ գիտակցված ընտրություն կատարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին