Կարևոր իրադարձություններ

Ռեստավրացիա՝ Մանուկյանի տեսքով. 17-ը ուղղորդվում է նախկին իշխանության կողմից. «Ժամանակ»

04 Դեկտեմբեր, 2020 09:47
Ռեստավրացիա՝ Մանուկյանի տեսքով. 17-ը ուղղորդվում է նախկին իշխանության կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը, որպես 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու, ավելի առարկայական դարձրին այն մտահոգությունները, որ այս միավորումը ուղղորդվում է նախկին իշխանության կողմից:

Մանուկյանը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զբաղեցնում էր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը և այդ ընթացքում որևէ անգամ և որևէ հարցում չի ընդդիմացել Սարգսյանի իշխանությանը, չի հակադրվել այդ իշխանությանը և չի արտահայտել իշխանությունից տարբերվող որևէ տեսակետ:

Մանուկյանի տեսքով նախկին իշխանությունն ըստ էության փորձում է ռեստավրացիայի փորձ կատարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին