Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև

03 Դեկտեմբեր, 2020 19:40
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին