Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում ցանկացած խախտում կլինի Ռուսաստանին նետված մարտահրավեր. Դավիթ Բաբայանի հարցազրույցը՝ «Ռիա Նովոստի»-ին

03 Դեկտեմբեր, 2020 15:26
ԼՂ-ում ցանկացած խախտում կլինի Ռուսաստանին նետված մարտահրավեր. Դավիթ Բաբայանի հարցազրույցը՝ «Ռիա Նովոստի»-ին

ԼՂՀ նախագահի`արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել «Ռիա Նովոստի» գործակալությանը`խոսելով  ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերի ու նշանակության մասին:

Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է դիտարկել ռազմական և քաղաքական տեսանկյունից:

«Եթե դիտարկենք ռազմական առումով, ապա, ավելի լավ կլիներ, որ խաղաղապահները ավելի շատ լինեին: Սակայն այս հարցը ունի նաև քաղաքական ենթատեքստ: Այսինքն, եթե անգամ մեկ ռուս խաղաղապահ ներկա լինի այստեղ, այդ արդեն Ռուսաստանի ներկայության նշան կլինի: Այսպիսով, հրադադարի ռեժիմի խախտումն արդեն կունենա քաղաքական հետևանքներ»-նշել է Դավիթ Բաբայանը:

«Ցանկացած խախտում կլինի Ռուսաստանին նետված մարտահրավեր: Իսկ դա արդեն կնշանակի դեպքերի այլ զարգացում: Սա շատ նման է Հայաստանում ռուսական ռազմաբազա ունենալու իրադրությանը»,- ասել է Բաբայանը:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին