Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Պարույր Սևակ գյուղի մոտակայքում․ վարորդը տեղում մահացել է

02 Դեկտեմբեր, 2020 19:56
Ավտովթար Պարույր Սևակ գյուղի մոտակայքում․ վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաչագան Կ․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Վաչագան Կ․-ի դին մոտեցրել՝ շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին