Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել

02 Դեկտեմբեր, 2020 18:43
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 1-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուի և նրա ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի միջև վեճ է տեղի ունեցել։ Երկու նախարարները տարաձայնություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովի և S-400- ների հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Euronews լրատվական կայքի թուրքական բաժինը։

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը միմյանց հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել։  Ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիան իր թեզերում «մենակ է մնացել» և նրան ոչ ոք չի աջակցել։

Պոմպեոն, որը որպես ԱՄՆ պետքարտուղար վերջին անգամ էր մասնակցում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, Թուրքիային մեղադրել է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ լարվածությունը մեծացնելու և Ռուսաստանից  С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մեջ։  Պոմպեոն ասել է, որ այդ քայլով Թուրքիան պարզապես նվեր է մատուցել Ռուսաստանին։  Չավուշօղլուն իր հերթին Պոմպեոյին մեղադրել է Եվրոպական երկներին զանգահարելով Թուրքիայի դեմ տրամադրելու, տարածաշրջանային հակամարտության մեջ Հունաստանի կողմը բռնելու, ինչպես նաև ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Անկարային միտումնավոր չվաճառելու մեջ։ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին Լեռնային Ղարաբաղում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին