Կարևոր իրադարձություններ

Հանդիպում «դրայվոտ» նախարարի հետ. իմքայլականները տպավորված են. «Ժողովուրդ»

02 Դեկտեմբեր, 2020 08:45
Հանդիպում «դրայվոտ» նախարարի հետ. իմքայլականները տպավորված են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը նախաձեռնել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ տարբեր հարցերի միջոցով նորանշանակ նախարարներից պարզել, թե վերջիններս ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը պատերազմից հետո այս ծանր իրավիճակում:

Մեր տեղեկություններով՝ իմքայլականները նախարար Քերոբյանին նախ հարցեր են ուղղել, թե ինչպես է վերջինս պատկերացնում բիզնես ոլորտում հարցերի լուծումները, ներդրումների հարցը Հայաստանում, ինչպես նաեւ էկոնոմիկայում առկա խնդիրների լուծումը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քերոբյանից իմքայլականները լավ տպավորություն են ստացել, անգամ միմյանց ասել են, թե «դրայվոտ» նախարար էր երեւում, ու, կարելի է ասել, մեծ հույսեր են կապում բիզնեսմեն Քերոբյանի հետ:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյմեբերի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար: Նշենք, որ նոյմբերի 23-ին էկոնոմիակիայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին