Կարևոր իրադարձություններ

Ալիևը Ֆրանսիային խորհուրդ է տվել հայերին տալ սեփական հողերը

01 Դեկտեմբեր, 2020 20:00
Ալիևը Ֆրանսիային խորհուրդ է տվել հայերին տալ սեփական հողերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանի ղեկավարը խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են նպաստել «երկրորդ հայկական պետության» ստեղծմանը, դրա համար հատկացնել իրենց տարածքի մի մասը և չտնօրինել «ադրբեջանական օրինական հողերը»: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով կառավարությանը  կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանի ղեկավարը խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ «երկրորդ հայկական պետության» ստեղծման մեջ, իրենց տարածքի մի մասը հատկացնել դրա համար և չօտարել «օրինական ադրբեջանական հողերը»:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է Հայաստանին տարածք տրամադրել՝ երկրորդ պետության ստեղծման համար, ապա թող տա իր տարածքի մի մասը, թող այնտեղ ստեղծի երկրորդ հայկական պետություն: Բայց մեզանից մի պահանջեք ստեղծել հայկական պետություն պատմական, օրինական ադրբեջանական հողերում, ի՞նչ տրամաբանության մեջ է դա տեղավորվում: Այն չի տեղավորվում որևէ տրամաբանության կամ արդարության մեջ: Ի՞նչ եք մոռացել մեր հողերի վրա: Այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող երկրներն այժմ օրենքներ են ընդունում, խորհրդարանները քննարկում են այդ հարցը»,- ասել է Ալիևը՝ ազգին ուղղված իր ուղերձում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին