Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են․ մարզպետարան

01 Դեկտեմբեր, 2020 19:12
Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ

Քանի որ այս օրերին անընդհատ նույնաբովանդակ հարցերով դիմում եք Սյունիքի մարզպետարան, հարկ ենք համարում տարածված տարբեր տեղեկությունների վերաբերյալ տալ հետեւյալ պարզաբանումները․

Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են,

մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ,

մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում,

Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում,

Կապանի օդանավակայանը գտնվում է եւ կմնա Կապան համայնքի տարածքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին