Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք

01 Դեկտեմբեր, 2020 18:57
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին Մաշտոցի պողոտայում ընթացող ցույցի ընթացքում:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք պայքարի մեր ձեռքի տակ եղած բոլոր մեթոդները»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի կազմակերպիչները:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտան։

 

Լրահոս

Դիտել ավելին