Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,81
    7,06

Կարևոր իրադարձություններ

Մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը

01 Դեկտեմբեր, 2020 16:48
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` կից գրելով.

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը` բազմաթիվ երազանքներ և նպատակներ չհասցնելով իրականացնել: 

Բաբկեն Բազունցը ծնվել է 1995թ., Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել բժշկի մասնագիտությունը՝ ընդունվելով Երևանի պետական բժշկական համալսարան: 

Համակուրսեցիներն ու դասախոսական կազմը ցավով կիսում են սիրելի ընկերոջ և ուսանողի կորստյան վիշտը:

Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը տարիներ առաջ դասավանդել է Բաբկեն Բազունցին: Դասախոսը վաղուց գործընկեր է համարել նախկին ուսանողին։ Հայարփի Սահակյանը նշում է՝ նրա մեջ էր տեսնում մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացումը:

«Կորցրինք պրոֆեսիոնալ մասնագետի, խելացի, մտածող, վերլուծող, ըմբոստ անհատի», -ասում է ԵՊԲՀ դասախոսը՝ հավելելով, որ պատերազմը բոլորիս սրտերին ու հոգիներին շատ ծանր հետք է թողել։ 

Նշենք, որ պատերազմի հետևանքով անմահացած հերոսը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ  Բաբկեն Հարությունի Բազունցի ծոռն է։ 

Հավերժ փառք և խոնարհում բոլոր զոհված տղաներին....

 

Լրահոս

Դիտել ավելին