Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    625
    637

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Յուրի և Դենիս Ջորկաեֆների հետ

01 Դեկտեմբեր, 2020 13:14
Հեղինակ՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
 Զարեհ Սինանյանը հանդիպել է Յուրի և Դենիս Ջորկաեֆների հետ

Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվեցին մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ եղբայրներին պատերազմի օրերին Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության համար և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը գնալով կխորանա: Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆն ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հատկապես մեր գրասենյակի հետ շատ սերտ և արդյունավետ աշխատանք է ծավալվել: «Հայաստանը սփյուռքին է պետք և սփյուռքը՝ հայրենիքին»,-նշեց Դենիս Ջորկաեֆը: Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ընդգծեց, որ մշտապես ներգրավված է եղել Արցախին օգնելու գործում և պատրաստակամ է այն շարունակել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսահայ համայնքի հետ աշխատանքին առչվող մի շարք ուղղություններ:
Այնուհետ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ջորկաեֆ եղբայրների ուղեկցությամբ այցելեց «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ, որը գործում է սփյուռքահայերի, մասնավորապես՝ ֆրանսահայերի ջանքերով: Հիմնադրամն հումանիտար օգնություն է տրամադրում արցախահայությանը: Հյուրերը շրջեցին հիմնադրամում, ծանոթացան ֆրանասահայ երիտասարդ կամավորների հետ:

 Զարեհ Սինանյանը հանդիպել է Յուրի և Դենիս Ջորկաեֆների հետ 

Լրահոս

Դիտել ավելին