Կարևոր իրադարձություններ

Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին վարչապետի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ. «Ժողովուրդ»

01 Դեկտեմբեր, 2020 09:23
Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին վարչապետի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած զինվորների, գերիների ծնողների բողոքները լսելուց հետո ՀՀ վարչապետի որոշ թիմակիցներ նրանց ուղղորդել են Արցախ:

Ծնողների մի մեծ խումբ մեկնել է Արցախի Հանրապետություն` հայտարարելով, թե պահանջում են իրենց զավակներին: Տեղեկացանք, որ ԱՀ իշխանությունները նրանց տեղավորել են տարբեր հյուրանոցներում, կեցության համար ապահովել պայմաններով:

Ծնողներն այս օրերին շփվում են այն արցախցի պաշտոնյանների հետ, ովքեր գտնվում են ամենածանր հոգաբանական վիճակում: Վստահաբար կարելի է ասել, որ Արցախում չկա որեւէ պաշտոնյա, որը չունի անձնական կորուստ։ Մարդիկ իրենց բնակարաններն են կորցրել, բարեկամներին ու ընտանիքի անդամներին ու այս ծանր կացության մեջ պիտի սիրալիր շփվեն նաեւ անհետ կորածների ծնողների հետ, ինչը շատ դեպքում անհնար է անգամ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զինվորների հարազատները եղել են Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունում, որպեսզի գոնե նրանցից ինչ-որ տեղեկություններ ստանան, այն դեպքում, երբ ԱԻՆ աշխատակիցներն արդեն մոտ 20 օր է, զբաղված են թշնամու տարածքից ադրբեջանցիների ծաղրանքի, նվաստացումների ներքո հայ դիակների դուրս բերմամբ: Այսինքն՝ առանց այն էլ ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդիկ պետք է մյուսներին սիրտ տան, մինչդեռ լավ կլիներ, որ ՀՀ իշխանությունները Արցախ ուղարկեն հոգեբաների մի մեծ խումբ, որը կաշխատի նախ արցախցի պաշտոնյաների, ապա նաեւ որդեկորույս ծնողների հետ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին