Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը

30 Նոյեմբեր, 2020 19:57
Ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը

Էներգախնայող լուսատուների թիվը մայրաքաղաքում օրեցօր ավելանում է 

Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում նախագծի երկրորդ փուլը ևս ամբողջությամբ ավարտվել է: Արդյունքում 674 LED լուսատու է տեղադրվել Եզնիկ Կողբացի, Զաքյան, Ֆուչիկի, Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց, Արմենակյան, Գևորգ Հովսեփյան փողոցներում և Գայի պողոտայում:

Ընթացիկ տարում ամբողջությամբ էներգախնայող LED լուսատուներով են լուսավորվել նաև Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքը:

 

Լրահոս

Դիտել ավելին