Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623,5
    637,5

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Լեւոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները. ՔՊ խոսնակ

30 Նոյեմբեր, 2020 15:05
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Լեւոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները. ՔՊ խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է։
Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։
Ու բայց բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից կարևորագույն գործոն է նաև տոտեմների տոտեմի՝ Լևոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։
Ըստ Լևոնի՝ Լևոնը միշտ պիտի ճիշտ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան։
Ափսոս, որ չկարողացավ իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելը ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ։ Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն ու բոլորիս ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից։
Անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները ևս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին