Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:
Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահների պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:
Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանի տարածքում:
Ժամանել են ավելի քան 60 բժիշկներ՝ ներառյալ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Բժիշկները, միջին և կրտսեր բուժանձնակազմերը պատրաստված են՝ ցուցաբերելու առաջին բժշկական, որակյալ և մասնագիտացված բժշկական օգնություն: Մասնագիտացված դաշտային հիվանդանոցը կունենա բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները՝ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: