Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում տեղի է ունեցել հրաբխի հզոր ժայթքում (տեսանյութ)

29 Նոյեմբեր, 2020 19:30
Ինդոնեզիայում տեղի է ունեցել հրաբխի հզոր ժայթքում (տեսանյութ)

Ինդոնեզիայի հարավում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Մոխրի և ծխի սյունը բարձրացել է հրաբխի խառնարանից չորս կիլոմետր բարձրության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին դեռ չի հաղորդվում, սակայն իշխանությունները արգելել են թռիչքներն այդ տարածքում և փակել տեղի օդանավակայանը:

Գիտնականները մարդկանց հայտնել են, որ հրաբուխը կարող է շարունակել մոխրի հզոր արտանետումները, և խորհուրդ են տվել բոլորին լքել տարածքը չորս կիլոմետր շառավղով և համալրել դիմակներով, ինչպես նաև աչքերի և մաշկի համար հատուկ պաշտպանական սարքավորումներով:

Իշխանությունները նախազգուշացրել են նաև լավայի հնարավոր հոսքերի մասին:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Ինդոնեզիայում, որը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում՝ այսպես կոչված Խաղաղ օվկիանոսի հրաբխային կրակային օղակում, կան շուրջ 130 գործող հրաբուխներ:

 

Լրահոս

Դիտել ավելին