Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    623
    635

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ. ԱՀ ոստիկանություն

28 Նոյեմբեր, 2020 13:23
Հեղինակ՝ Արցախի Հանրապետության ոստիկանություն
Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ. ԱՀ ոստիկանություն

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրել

Նոյեմբերի 27-ին ժամը 18:40-ի սահմաններում «Զառուն բաղ» կոչվող տեղանքում առկա ոստիկանության անցակետում ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերակարգերի ստուգման ժամանակ նշված անցակետին է մոտեցել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Ա. Դ.-ն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, ինչպես նաև դուրս գալով ավտոմեքենայից վիճաբանության մեջ մտել ոստիկանության ծառայող Ա.Բ-ի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով մեկ անգամ ձեռքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին:
Ա.Դ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին