Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    623
    635

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ պարտվեցինք դեռ երկար ժամանակ ենք այս հարցն ինքներս մեզ տալու․Սենոր Հասրաթյան

28 Նոյեմբեր, 2020 13:02
Ինչո՞ւ պարտվեցինք դեռ երկար ժամանակ ենք այս հարցն ինքներս մեզ տալու․Սենոր Հասրաթյան

 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 <<Նախկինները հետ չեն գալու>>,-այս թեզի հեղինակը, թերևս, շատերին է հայտնի և շատերն են ոգևորված այս բառախաղով... Նույն այդ <<շատերը>>, բնականաբար հների վերադարձը մերժելով, հավատում են <<նորի>> լիարժեք գալուստին: Իսկ <<նորն>> այսօրվա իրողությունն Է՝ պարտված պատերազմ, ծվատված Հայրենիք, քաղաքական ու տնտեսական անորոշություն և... Եվ, երբ նորի պատուհանից նայում ես <<նախկիների>> ցանած հունդերին, տեսնում ես հաղթանակած պատերազմ, ազատագրված տարածքներ, քաղաքական ու տնտեսական վերելք և... Եվ ուզում ես հրաշագեղ Ստեփանակերտից մինչև հնադարյա Երևան և աշխարհասփյուռ հայակենտրոն մայրաքաղաքներ ճշմարտությունը լսելի դարձնելու համար գոռալ՝ <<Ես գերադասում եմ եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը... Հեեեռացեք, իսերաստծո...>>

 

 

Լրահոս

Դիտել ավելին