Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    521,5

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,96
    7,22

Կարևոր իրադարձություններ

Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներն Ուկրաինայում ու Կատարում զորավարժությունների են ներգրավվել. Razm.Info

27 Նոյեմբեր, 2020 20:00
Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներն Ուկրաինայում ու Կատարում զորավարժությունների են ներգրավվել. Razm.Info

Razm.info-ն գրում է․

Թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ֊ները Ուկրաինայում և Կատարում ներգրավել են տարբեր զորավարժությունների։ Ուկրաինայում տեխնիկական խնդիրների սպասարկման համար հատուկ անձնակազմ է ուղարկվել։

Այս մասին թուրքական “Military Science & Intelligence” ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԹՍ-ներն արտադրող Baykar ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը։ 

Ըստ նրա՝ այս պահին Թուրքիայի ցամաքային, ռազմածովային ուժերի, ժանդարմերիայի հրամանատարության ու Անվտանգության գլխավոր տնօրինության և Ազգային հետախուզության ծառայության կազմում ընդհանուր առմամբ 118 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ կա։

Բայրաքթարի հայտարարություններից պարզ է դառնում, որ հարվածային այս ԱԹՍ-ները տրվել են նաև կառավարությանը, օրինակ՝ գյուղատնտեսության և անտառատնտեսության նախարարությունը, որ դրանք ներգրավում է անտառային տարածքների դիտարկման համար:  

Ընկերության տնօրենը նաև նշել է, որ այս պահին Թուրքիայի հյուսիսարևմտյան Չորլուի ավիաբազայում իրականացվում են մեկ այլ ԱԹՍ-ի՝ Akıncı-ի, փորձնական թռիչքները։  Այս ԱԹՍ-ներն այժմ արտադրվում են 2019թ․ օգոստոսին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով, որն ԱԹՍ–ի վրա փորձարկվել էր 2019թ. նոյեմբերին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին