Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    6,85
    7,11

Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

27 Նոյեմբեր, 2020 16:21
Հեղինակ՝ Արցախի Արտաքին գործերի նախարարություն
Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Արցախի Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.

«Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին:

Բանաձևում մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։
 
Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»:

Լրահոս

Դիտել ավելին