Կարևոր իրադարձություններ

Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

25 Նոյեմբեր, 2020 19:15
Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

ՀԾԿՀ նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Համապատասխան նախագիծը վաղը՝ Կառավարության նիստում կներկայացնի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ստորև ներկայացնում ենք Մեսրոպ Մեսրոպյանի կենսագրությունը։

Ծննդյան տարեթիվը

12.03.1972թ. Ք. Հրազդան։ 

Կրթությունը

1990թ- 1996թ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան (ՀՊՃՀ) էներգետիկական ֆակուլտետ: Դիպլոմավորված որպես ճարտարագետ ջերմաէներգետիկ:

1996թ-1998թ ՀՊՃՀ-ի ասպերանտական դպրոցի մագիստրատուրա: Էներգետիկական ֆակուլտետ: Դիպլոմավորված որպես ճարտարագետ մագիստրոս:

1998թ-1999թ Ֆրանսիայի Միջուկային Տեխնիկայի և Գիտությունների Ազգային Ինստիտուտ:

2000թ-2002թ (ՀՊՃՀ) Ասպիրանտուրա։ Դիպլոմավորված որպես ճարտարագետ հետազոտող։

Աշխատանքային գործունեությունը

1989թ-1990թ Հրազդան ՋԷԿ, կենտրոնական վերանորոգման արտադրամաս, Երկրորդ կարգի փականագործ:

1999թ-2001թ ՀՊՃՀ Էներգետիկական դեպարտամենտ, կրտսեր գիտաշխատող:

2000թ-2003թ «Հայէներգո» ՓԲԸ-ի Էներգետիկական ռեժիմների պլանավորման բաժին, Ճարտարագետ:

2003թ-2007թ «Հայէներգո» ՓԲԸ-ի Էներգետիկական ռեժիմների պլանավորման ծառայության պետ:

2007թ-2013 «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ-ի «Հրազդան-5 շինարարության տնօրինություն» հիմնարկ, Սարքավորումների և նյութատեխնիկական մատակարարման բաժին, գլխավոր մասնագետ:

2014թ-2015թ «Ռեդինետ» ՓԲԸ Հիմնական հաճախորդների գծով մենեջեր:

2015թ-2019թ «Ռեդինետ» ՓԲԸ էներգետիկական շինարարության ծրագրերի ղեկավար։

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

Լրահոս

Դիտել ավելին