Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» հիմնադրամը առկա միջոցներից 1 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Աննա Հակոբյան

25 Նոյեմբեր, 2020 11:24
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամը առկա միջոցներից 1 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հզր ՀՀ դրամ (1 միլիոն ԱՄՆ դոլար) որպես նվիրատվություն փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն ս.թ. նոյեմբերի 20-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կնքված պայմանագրով Հիմնադրամը 180 միլիոն ՀՀ դրամ (351 հզր 350 ԱՄՆդոլար) կնվիրաբերի կենտրոնին` ավելի մեծ թվով զինհաշմանդամների վերականգնողական բուժման համար հնարավորություններ ստեղծելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: ԻՄ ՔԱՅԼԸ Հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին