Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,81
    7,06

Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր

25 Նոյեմբեր, 2020 10:30
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը, օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը և հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։ 

Նշվում է, որ խաղաղապահները հնարավորինս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: 

Խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին