Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ

24 Նոյեմբեր, 2020 18:54
Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել․

Փաստաբանների պալատի նախագահի 24.11.2020թ. 389-Ա որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ:

Մեջբերում որոշումից՝

«Ելնելով Փաստաբանների պալատի կանոնադրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպաստելու նպատակներից, նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի գործուն և բացահայտ օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ձեռնարկած ռազմական հարձակմանը նախորդող և հաջորդող դեպքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը,

հաշվի առնելով Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքի կազմակերպման, քարոզչության, մարտական օգնության և մարտերի կազմակերպման ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները պարզելու անհրաժեշտությունը,

նկատի ունենալով ռազմական անհաջողությունների մեջ առանձին պաշտոնատար անձանց կողմից զինվորին մեղադրելու ցավալի և խիստ մտահոգիչ հայտարարությունները,

ի գիտություն ընդունելով Հայաստանի և Արցախի զինվորի և ժողովուրդների հերոսական կերպարի և իր ուժերի նկատմամբ հավատը և վստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը,ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածով,

ՈՐՈՇՎԵԼ Է ՝

1․ Փաստաբանների պալատում ստեղծել փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների (մասնագետների)

 

2. Փաստահավաք խմբի աշխատանքների համակարգող նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին (համաձայնությամբ)՝ լիազորելով համակարգողին սահմանել փաստահավաք խմբի աշխատանքային ներքին ընթացակարգը.

3.Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը (այդ թվում՝ հարցազրույցների տեսաձայնագրությունները) ամփոփիչ վերլուծությամբ ներկայացնել իրավասու իրավապահ մարմնին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին