Կարևոր իրադարձություններ

Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին. Լավրով

24 Նոյեմբեր, 2020 18:45
Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին. Լավրով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Վերջերս Կարմիր խաչի նախագահն այցելեց Մոսկվա և մեզ հետ կիսվեց այդ տարածաշրջանում կյանքի կոչվող նախագծերի շուրջ իր ծրագրերով։ Նախագահ Պուտինը հավանության արժանացրեց առաջարկն այն մասին, որ երկու միլիոն եվրոյի չափով հերթական կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը փոխանցում է ԿԽՄԿ-ին, նպատակաուղղվի Լեռնային Ղարաղաղում և դրա շուրջն այս կառույցի աշխատանքներին», - նշել է Լավրովը։

 

Լրահոս

Դիտել ավելին