Կարևոր իրադարձություններ

Պուտինը գնահատել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

24 Նոյեմբեր, 2020 16:06
Պուտինը գնահատել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

«Ղարաբաղում իրավիճակը կայունանում է։ Ռուս խաղաղապահները ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը»,– «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվի առնելով թե՛ Երևանի, թե՛ Բաքվի շահերը, նախապայմաններ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար։

«Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ղարաբաղի տարածաշրջանի հետագա կարգավորման գործընթացին և հույս ունենք, որ այդ կարգավորումը կլինի երկարաժամկետ և արդար»,–ասել է նա:

 
 

Լրահոս

Դիտել ավելին