Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509
    515

  • EUR

    613,5
    629,5

  • RUB

    6,72
    7

Կարևոր իրադարձություններ

Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ․ Արցախի ԱԻՊԾ

22 Նոյեմբեր, 2020 12:59
Հեղինակ՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ․  Արցախի ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունic հայտնում են.
 
Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում:
 
ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:
 
Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:
 
Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում, խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ:
Զանգահարեl 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին