Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ (տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2020 18:05
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ (տեսանյութ)

Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Այվազյանն ընդգծեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։

Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորեցին տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Նախարար Այվազյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին