ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռուսական պատվիրակությանը հայտնում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան։
Երևանում է գտնվում ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիկ Մուրաշկոն և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։