Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական անգործություն. ԼՀԿ-ի նախագիծը չի քննվում ԱԺ որևէ խմբակցության կողմից. «Ժամանակ»

21 Նոյեմբեր, 2020 09:37
Խորհրդարանական անգործություն. ԼՀԿ-ի նախագիծը չի քննվում ԱԺ որևէ խմբակցության կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի խորհրդարանը, ըստ էության, անգործության է մատնվել, և նույնիսկ այն հարցերը, որոնք հրատապ քննարկում են պահանջում, անտեսվում են ու մոռացության մատնվում:

Ուղիղ 10 օր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարան էր ներկայացրել «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» նախագիծ:

Այս նախագիծը ոչ միայն չի ընդգրկվել խորհրդարանի օրակարգ, այլ չի էլ քննվել որևէ խորհրդարանական հանձնաժողովի կողմից՝ դրական կամ բացասական եզրակացության արժանանալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին