Կարևոր իրադարձություններ

Մասիսի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

20 Նոյեմբեր, 2020 20:55
Մասիսի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ Արարատի մարզում բնակվող մի երիտասարդ սոցիալական կայքերից մեկով ծանոթացել է մի աղջկա հետ։  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պայմանավորվել են ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալ։ Հանդիպմանը եկել է նաև աղջկա ընկերը։ Վերջիններս տեղեկությունը երիտասարդի հարազատներին չհայտնելու դիմաց նրանից փող են պահանջել։ 10 հազար դրամ ստանալուց հետո պահանջել են ևս 25 հազար։ 

Դեպքի առթիվ շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, փորձաքրեագիտական վարչության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Պահանջած գումարը վերցնելուց հետո աղջիկն ու ընկերը բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։ Մշակված թղթադրամները հայտնաբերվել են։

Տղան ձերբակալվել է, աղջիկը՝ ստորագրությամբ բաց թողնվել։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին