Կարևոր իրադարձություններ

Զարուհի Բաթոյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը

20 Նոյեմբեր, 2020 14:21
Զարուհի Բաթոյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանգրով՝  Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին