«Հրապարակ»–ը գրում է․
Այսօր հայտնի դարձան կառավրության նոր կազմի որոշ անուններ։ Մենք արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարար է նշանակվում Վաղարշակ Հարությունյանը, աշխատանքի և սոցապնախարար է նշանակվում Մեսրոպ Առաքելյանը։
Հայտնի է նաև Արտակարգ իրավիճակների նոր նախարարի նաունը։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այսօր տեղեկացանք, որ ԱԻ նախարար է նշանակվում կադրային զինվորական, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։ Նկատենք, որ չարդարացան ոմանց կանխատեսումները, որ ԱԻ նախարար է նշանակվելու Արմեն Փամբուխչյանը։
2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-րդ աստիճանի մեդալով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում