Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձնախառն անձրև. ԱԻՆ

19 Նոյեմբեր, 2020 20:13
Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձնախառն անձրև. ԱԻՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձնախառն անձրև։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին