Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ծաղկունք գյուղում․ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆեր և 30 հակ անասնակեր

19 Նոյեմբեր, 2020 19:36
Հրդեհ Ծաղկունք գյուղում․ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆեր և 30 հակ անասնակեր

Նոյեմբերի 19-ին, ժամը 16:10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆեր (մոտ 160 քմ) և 30 հակ անասնակեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին