ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների արտահերթ նիստ հրավիրելու և ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությանն ասաց․ «Հիմա Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի: Մեր դիրքորոշումը դեմ է»։
Նա նաև հավելեց, որ Ռազմական դրության մասին նախագիծը բերել է Կառավարությունը, Կառավարության պահանջով և գնահատականով են այդ որոշումը ընդունել։