Կարևոր իրադարձություններ

Լուսագյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է ծառից կախված դի. ԱԻՆ

19 Նոյեմբեր, 2020 09:35
Լուսագյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է ծառից կախված դի. ԱԻՆ

Նոյեմբերի 18-ին, ժամը 22:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղի գերեզմանատանը քաղաքացին կախվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում ծառից կախված է եղել Անդրանիկ Ա-ն (ծնված 1958 թ.)։

Փրկարարները դին իջեցրել են ծառից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին