Կարևոր իրադարձություններ

Թուրքիան մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում. «Հայաստանի Հանրապետություն»

19 Նոյեմբեր, 2020 09:15
Թուրքիան մեծացնում է լարվածությունը  տարածաշրջանում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Աշխարհաքաղաքական զարգացումները ինտենսիվանում են մեր տարածաշրջանում: Արցախի շուրջ հակամարտությունը, ինչպես եւ կանխատեսվում էր, տալիս է իր մետաստազները: Թուրքիան օրինաչափորեն չէր կարող ողջունել եռակողմ հայտարարության  ստորագրման արդյունքում ռուսական խաղաղապահների մուտքը Արցախ: Թուրքիան զուգահեռաբար սկսել է մեծ քանակությամբ զորքեր տեղափոխել Հայաստանի հետ սահմանամերձ Իգդիր:

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում լարվածությունն անընդհատ մեծանում է: Ուժեղանում է ռուսական ներկայությունը Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում, Իրանը զորքեր է կուտակել հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում, Թուրքիան էլ զորքեր է տեղափոխում Իրանի եւ Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ: Ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել զարգացումների ոչ մի սցենար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին