Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Այս խնդրահարույց իրավիճակը, որին ստիպված ենք առերեսվել, ո՛չ 2.5, ո՛չ էլ անգամ 25 տարվա քաղաքականության հետևանք է միայն. Լենա Նազարյան

18 Նոյեմբեր, 2020 13:45
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Այս խնդրահարույց իրավիճակը, որին ստիպված ենք առերեսվել, ո՛չ 2.5, ո՛չ էլ անգամ 25 տարվա քաղաքականության հետևանք է միայն. Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ ն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Դրանից հնարավոր չէ խուսափել։ Ես ընդունում եմ սա, և հետևություններ կլինեն: Հենց այդ պատասխանատվությունն է մղել վարչապետին ստորագրել եռակողմ հայտարարությունը, որով կանգ են առել տվյալ պահին խիստ վտանգավոր ռազմական գործողությունները: Դրանով փրկվել է 20-30 հազար զինվորի կյանք, պահպանվել է Ստեփանակերտը՝ Արցախի առանցքը։

Միաժամանակ, չեմ ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև վերջին 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունակացվում է Արցախի խնդիրը։ Այս խնդրահարույց իրավիճակը, որին ստիպված ենք առերեսվել, ո՛չ 2.5, ո՛չ էլ անգամ 25 տարվա քաղաքականության հետևանք է միայն, այլ նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժային հարաբերությունների տեղաշարժերի հետևանք։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին