Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն 5 մլն դոլար կհատկացի Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժածներին օգնելու համար․ Պոմպեո

17 Նոյեմբեր, 2020 22:14
ԱՄՆ-ն 5 մլն դոլար կհատկացի Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժածներին օգնելու համար․ Պոմպեո

Միացյալ Նահանգները տրամադրում է 5 մլն դոլար մարդասիրական օգնություն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների, այլ գործընկերների՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու գործողություններին աջակցելու համար: Այս մասին մամուլի համար հայտարարությամբ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։

«Այս ֆինանսավորմամբ ԱՄՆ-ն 2019 ֆինանսական տարվանից ի վեր Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը հասնում է ավելի քան 10 մլն դոլարի, որը ներառում է գրեթե 3,9 մլն ԱՄՆ դոլար` COVID-19- համավարակին արձագանքելու համար` օգնելով խոցելի միգրանտներին, տեղահանվածներին և նրանց ընդունող համայնքներին: Պետական դեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունների արդյունքում տուժած անձանց սնունդ, բուժօգնություն, կացարան և այլ շտապ օգնություն տրամադրելու տեղական ջանքերին: ԱՄՆ կառավարության մարդասիրական փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի ազդեցությունը: Մենք ընդունում ենք միջազգային համայնքում մեր գործընկերների ներդրումը և կոչ ենք անում այլ կառավարություններին միանալ այս ջանքերին նոր և աճող աջակցությամբ»,- նշված է հայտարարությունում:  

 

Լրահոս

Դիտել ավելին