Կարևոր իրադարձություններ

Արցախում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին կացարան կտրամադրվի

17 Նոյեմբեր, 2020 20:48
Արցախում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին կացարան կտրամադրվի

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Արցախի Հանրապետությունում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին տեղեկացնում է, որ ԱՀ կառավարությունը, մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկանտվական շտաբի տարածած հաղորդագրությունից։

«Նշված գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք մինչև Արցախի Հանրապետություն վերադառնալը հերթագրվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսախոսահամարներով»,- նշված է հաղորդագրությունում:

На изображении может находиться: текст

 

Լրահոս

Դիտել ավելին